Ծառուկյան ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբանական խումբը ծանոթանում է Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի վերաբերյալ նյութերին. Տոնոյան
Օրենքով սահմանված կարգով Ծառուկյան ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբանական խումբն այս փուլում ծանոթանում է Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի վերաբերյալ նյութերին։ Այս մասին հայտնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Նա տեղեկացրել է, որ խոսքը շատ մեծ ծավալի մասին է, դա մեկ օրվա կամ մեկ ամսվա գործ չէ: Ըստ այդմ, պետք է ծանոթանալ, հասկանալ, պատասխանել՝ ինչը և կանեն փաստաբանները, մասնագետները, եթե հարկ լինի նաև արտերկրից հրավիրված հեղինակավոր իրավաբաններ կներգրավեն։
«Ըստ անհրաժեշտության հանրությանը կտրվեն լրացուցիչ տեղեկություններ, պարզաբանումներ կամ իմ կողմից, կամ փաստաբանների, գուցե հետագայում նաև անձամբ Գագիկ Ծառուկյանի կողմից, բայց կրկնում եմ՝ բացառապես օրենքի թույլատրելիության շրջանակներում»,- հայտնել է Իվետա Տոնոյանը: