Ըստ հայտարարության՝ ի պատասխան Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների՝ ՆԱՏՕ-ն ընդլայնել է օդում իր ներկայությունը դաշինքի հարավային թևում՝ օգտագործելով կործանիչներ, հետախուզական ինքնաթիռներ և նավեր։
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն է տվել Հռոմի կանոնադրության վավերացման նախագծին:
ԿԸՀ-ն նախ ուժը կորցրած ճանաչեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված այս թեկնածուների գրանցումները:
Ավարտվել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված կոռուպցիոն չարաշահումների, վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Սեպտեմբերի 27-ին ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարվել է Ռուբեն Վարդանյանը, որը թե՛ որպես հասարակական ու պետական գործիչ, թե՛ որպես բերարար ու գործարար անգնահատելի ներդրում ունի Արցախի ու Հայաստանի կյանքում։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ, Սրբազան Պատարագը կմատուցվի Սուրբ Տրդատի բաց խորանում՝ ժամը 10:30-ին։ Այս առիթով դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, որը հավատացյալների երկրպագության համար բաց խորանում կմնա մինչև Երեկոյան ժամերգությունը։
Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների բողոքարկման ժամկետը լրացել է սեպտեմբերի 27-ին, մասնակից 14 քաղաքական ուժերից որևէ մեկը չի բողոքարկել:
Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն երեկ ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում անդրադարձել էր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպման հնարավորությանը՝ նկատելով, որ հանդիպում դեռ հնարավոր չէ։
Նա անհրաժեշտ է համարել, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի դեմ, եթե այս գործելակերպը չդադարի։
Երեկ ուշ գիշեր ադրբեջանական դաշտը մոնիթորինգ եմ արել ու հասկացա, որ շատ բարդ է լինելու Ռուբեն Վարդանյանի հետագա ազատ արձակման հարցը: Այսօր նրան չորս ամսով կալանավորելու որոշում են կայացրել ու մեղադրանք են առաջադրել երեք հոդվածով՝ «ահաբեկչության ֆինանսավորում, օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծում, օտարերկրացու կամ քաղաքացիություն չունեցող անձի ապօրինի ժամանում Ադրբեջանի հանրապետություն»:
Նշվում է, որ Ադրբեջանական կողմից բանակցություններում ներգրավված կլինի Լեռնային Ղարաբաղի հայերի հետ շփումների համար պատասխանատու նշանակված Ռամին Մամեդովը։
Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին հարակից գտնվող բենզինի պահեստի պայթյունի տարածքում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են նոր մասունքներ։
Թեև ես շարունակում եմ ստանալ բազմաթիվ հրապարակային/մասնավոր ատելության վիրավորանքներ/սպառնալիքներ, այնուամենայնիվ, ինձ երբեք չեն տեղեկացրել ադրբեջանական հետապնդման մասին, որի համար որևէ հիմք չկա:
2023թ. մայիսի 9-ին «Ազգային ժողովրդավարական բևեռ» յութուբյան էջում զետեղվել է «Նիկոլի ֆիզիկական ոչնչացումը միանգամայն արդարացված է». Մուշեղ Շուշանյան» վերտառությամբ տեսանյութ, որի ընթացքում Մ.Շուշանյանը ՀՀ վարչապետի նկատմամբ, քաղաքական հայացքներով պայմանավորված, հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, արդարացրել նմանօրինակ գործողությունները:
Սեպտեմբերի 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մոսկվան չի ողջունում Հռոմի ստատուտին միանալու Երևանի մտադրությունը, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նախարարությունը հայտարարել է, թե իբր «Ադրբեջանը կապ չունի Արցախից հայերի՝ Հայաստան կամ որևէ այլ երկիր տեղափոխվելու որոշման հետ»։
Ռուսաստանն ուշադրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին և շեշտը դնելու է Ադրբեջանի կազմում վերաինտեգրման հումանիտար ասպեկտի վրա: Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` մեկնաբանելով ԼՂՀ նախագահ Սամվել Շահրամանյանի այսօրվա հրամանագիրը, ըստ որի` հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ:
Թինի Քոքսը տեղեկացրել է, որ ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանում, որը կանցկացվի հոկտեմբերի 1-ին, կքննարկվեն ԼՂ-ին և Հայաստանին առնչվող հարցեր:
Կառավարությունն ուշադրություն է դարձնելու նաև բռնի տեղահանվածների կրթության, առողջապահական հարցերին:
Դառել ես Լրաբերի հաղորդավար, այ անիքնասեր. դա դու ինչի՞ ես նստել էդտեղ. Գևորգ Պետրոսյանը՝ Փաշինյանին
«Ինձ համար երբեք այդ էջը փակված չի լինելու: Իմիջիայլոց, պետք է ասեմ, որ թեև հպարտությունն ավելի ծանր մեղք է, քան հուսահատությունը. լավ կլինի, որ մարդկանց բոլորս միասին փորձենք բացատրել ահա այս ճշմարտությունը ևս»։
Եթե նախկինում մարդիկ հպարտանում էին Արցախյան հերոսամարտի մասնակից լինելու հանգամանքով, ապա հիմա սրանք նենց են անելու, որ մարդիկ վախենան դրա մասին բարձրաձայնել՝ ադբեջանական բանտերից խուսափելու համար։
Ադրբեջանում գտնվող բոլոր հայ գերիների, ձերբակալվածների, առևանգվածների Հայաստան վերադարձը պետք է լինի Հայաստանի իշխանությունների օրակարգային գլխավոր հարցերից մեկը։
Այս ամիս ուժգին հեղեղումներ են եղել տարբեր երկներում։ Ըստ գիտնականների՝ ամբողջ աշխարհում ծայրահեղ եղանակային պայմանները կարող են ավելի հաճախակի դառնալ կլիմայի փոփոխության պատճառով։
«Ծնողներս մնացել են օդում կախված: Ես էլ այստեղից՝ Երևանից, արդեն խելագարության եմ հասնում: Չգիտեմ՝ ինչ անել, որ կարողանամ նրանց տեղափոխել Արցախից: Մենք անձնական տրանսպորտ չունենք: Հայրիկս մեքենա չի վարում: Իրեն ընդհանրապես հուզվել չի կարելի: Վախենում եմ, որ մինչև այդ ավտոբուսները լինեն, արդեն կարող է իր համար ուշ լինել: Ամեն վայրկյան, այդ լարված իրավիճակում, սիրտը կարող է չդիմանալ»,- ասաց մեր Անի Հովսեփյանը:
Ըստ պարբերականի՝ Լեկոռնյուն կհանդիպի իր ուկրաինացի գործընկեր Ռուստեմ Ումերովի և Ուկրաինայի արդյունաբերության ռազմավարական ճյուղերի հարցերով նախարար Ալեքսանդր Կամիշինի հետ։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ձևավորված արագ արձագանքման աշխատանքային խմբերը շարունակում են աշխատանքը Գորիսի և Վայքի հաշվառման կենտրոններում։
ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել 360 միլիոն դրամ գումար հատկացնել մարզպետների աշխատակազմերին՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար առաջին անհրաժեշտության ապրանքների հրատապ ձեռքբերման գնումների ֆինանսավորման նպատակով:
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը մանրամասներ ներկայացրեց Լաչինի միջանցքի Հակարիի ապօրինի անցակետում Ադրբեջանի կողմից ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գերեվարման հարցով ՄԻԵԴ ուղարկած դիմումի վերաբերյալ։