
Հայաստանի կողմից Հռոմի Ստատուտին միանալու որոշումը Ռուսաստանի կողմից դիտվելու է որպես ծայրահեղ թշնամական քայլ. Պեսկով

Մոսկվան չի ողջունում Հռոմի ստատուտին միանալու Երևանի մտադրությունը, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հայաստանը լավ գիտի, որ մենք (Հռոմի ստատուտի) մասնակից չենք, և Հայաստանը քաջատեղյակ է (Միջազգային քրեական դատարանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու հրաման տալու) ուղեղում դժվար տեղավորվող որոշման մասին, որը կայացվել է այս կանոնադրության հիման վրա։ Մենք գիտենք, որ Երևանում սա շատ լավ գիտեն։
Սա այն չէ, ինչ մենք ողջունում ենք: Իհարկե, Հայաստանն ինքնիշխան պետություն է և մենք հույս ունենք, որ նման որոշումները բացասական անդրադարձ չեն ունենա երկկողմ հարաբերություններին»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը՝ խոսելով Հայաստանի համապատասխան քայլերի մասին։
Պեսկովի խոսքով՝ նման որոշումը «չափազանց թշնամական» է Ռուսաստանի նկատմամբ։ Նա նաև հայտարարել է, որ ծանոթ չէ Հռոմի ստատուտի իրավական լուծման Հայաստանի առաջարկած համաձայնագրի մանրամասներին։ Պեսկովը հավելել է, որ Պուտինն առաջիկայում չի նախատեսում Հայաստան այցելել։