ԼՂ-ում բենզինի պահեստի պայթյունի տարածքում նոր մասունքներ են հայտնաբերվել

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին հարակից գտնվող բենզինի պահեստի պայթյունի տարածքում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են նոր մասունքներ։

Այյս մասին տեղեկացնում են ԼՂ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից՝ հավելելով, որ նրանց ինքնությունը բացահայտելու նպատակով կիրականացվի դատաբժշկական փորձաքննություն։

Նույն տարածքից հայտնաբերվել են անձնական իրեր։

Ծառայությունը նաև հրապարակել է դրանց լուսանկարները՝ նշելով, որ հարազատները կարող են մոտենալ ԱԻՊԾ օպերատիվ շտաբ, որը գտնվում է կառավարության շենքում։

Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։

ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղի բժշկական կենտրոններից արդեն իսկ Հայաստան են տեղափոխվել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած բոլոր պացիենտները:

Գերատեսչությունը հայտնել է, որ սեպտեմբերի 27-ի դրությամբ, Լեռնային Ղարաբաղից ցամաքային և օդային ճանապարհով հանրապետության բժշկական կազմակերպություններ է տեղափոխվել 349 վիրավոր:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930