«Նման քննարկում չի եղել». ԲՏԱ նախարարը չգիտի՝ Փաշինյանն իրենից գո՞հ է, թե՞՝ ոչ

«Նման քննարկում չի եղել. ես չեմ կարծում, որ տեղիք կա մեկնաբանելու նման հարցեր»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով «Փաշինյանն իրենից գո՞հ է» հարցին՝ նշեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը:

Նա վստահեցրեց՝ շարունակելու է պաշտոնավարել։

Նախարարը հրաժարվեց մեկնաբանել «Սպուտնիկ» ռադիոկայանի եթերը 30 օրով արգելելու փաստը, այդ դեպքով ՌԴ-ի կոշտ արձագանքը՝ նկատելով, որ որոշում կայացնողն իրենց գերատեսչությունը չի եղել:

Ռոբերտ Խաչատրյանը նաև տեղյակ չէր «Սեպուհ 1» ավտոմեքենաների արտադրությունից. նա հորդորեց հարցերն ուղղել Վահան Քերոբյանին:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս