![](/banners/BeFunky-design.jpg)
Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանումն արգելվում է 6 ամսով
![](https://168.am/wp-content/uploads/2023/12/1126673.jpg)
Հայաստանից 6 ամիս ժամկետով արգելվում է սիգի ձկնկիթի արտահանումը։
Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության հերթական նիստին։
Նշվում է, որ այս որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թ. հունվարի 2-ից և գործում է վեց ամիս ժամկետով։
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակի բարելավում, լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանություն և կենսապաշարների կայուն օգտագործման բարելավում, սիգի կայուն զանգվածի պահպանում, արդյունագործական որսի իրականացում։