Իմ ներկայացուցիչներն այցելել են Նորատուսում ձերբակալված անձանց. ՄԻՊ-ը դեռևս հստակ գնահատական չունի

«Մենք այս հարցի հետ կապված արդեն իսկ ուսումնասիրություն սկսել ենք՝ երեկվա իրադարձությունները սկսելուց անմիջապես հետո»,- կառավարության նիստից հետո անդրադառնալով Գեղարքունիքի մարզի ձկնորսների խնդրին, Նորատուս համայնքի 26 ձկնորսների ձերբակալությանը՝ նշեց ՄԻՊ Անահիտ Մանասյանը:

Նա նաև տեղեկացրեց՝ իր ներկայացուցիչներն արդեն այցելել են ձերբակալված ձկնորսներին։

«Մենք լսել ենք նաև նրանց մտահոգությունները: Այս պահին ուսումնասիրում ենք խնդրի հետ կապված գլոբալ հարցը, քանի որ բոլոր ոլորտներում էլ պետությունը հստակ պարտավորություններ ունի, և կարևոր է հասկանալ, թե պարտավորությունների որ մասն է կատարվում, որը չի կատարվում, և ինչ ձևով է հնարավոր երաշխավորել դրանց կատարումը,- ասաց ՄԻՊ-ը և հավելեց,- Դրանից բացի, նաև ուսումնասիրում ենք մյուս կտորը, որը վերաբերում է տարբեր իրավապահ մարմինների հետ կապված գործողություններին վերաբերելի հարցերին»։

Անահիտ Մանասյանը վստահեցրեց՝ ամբողջական ուսումնասիրություններից հետո հանդես են գալու հստակ առաջարկներով, և, եթե կարիք լինի, տարբեր պետական մարմինների գործողությունների հետ կապված գնահատականներով։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս