Վարդապետյանը Ձեր ընկերուհին է, կարող է Ձեզ լսի՞. ՄԻՊ-ն իր  գործառույթը չի համարում միջնորդելը, որ ընդունեն անհետ կորածների հարազատներին

«Ես այստեղ հանդես եմ գալիս՝ որպես պաշտոնատար անձ, իսկ մասնավորապես՝  որպես ՄԻՊ, և ունեմ հստակ լիազորություններ, որոնց շրջանակներում ոչ միայն իրացնում եմ կոնկրետ գործառույթներ, այլև պետական մարմիններին առաջարկություններով կամ կոնկրետ գործողություններ իրականացնելու պահանջներով եմ դիմում»,- կառավարության նիստից հետո նշեց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք կմիջնորդի Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, որն իր ընկերուհին է, և Նիկոլ Փաշինյանին՝ ընդունել գերիների և անհետ կորածների հարազատներին:

Անդրադառնալով անհետ կորած զինծառայողների և այլ անձանց հարազատների հարցին՝ ՄԻՊ-ը հատուկ արձանագրեց, որ անհետ կորածներին առնչվող մի շարք խնդիրներ իրենց միջամտությամբ են լուծում ստացել, մասնավորապես, նրանց որպես տուժող ներգրավելու հարցերը:

«Ես նրանց պարբերաբար ընդունում եմ»,- հավելեց Անահիտ Մանասյանը՝ շեշտելով, որ ՄԻՊ գործառույթը չէ միջնորդելը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031