2022 թվականին Ռուսաստանից դրամական փոխանցումների համակարգերով մոտավորապես 2 միլիարդ դոլար է փոխանցվել Վրաստան, ինչը ռեկորդային ծավալ է առնվազն 2012 թվականից ի վեր, հայտնում է BusinesPressNews-ը՝ հենվելով ռուսական РБК գործակալության տրանսֆերային վիճակագրությանը, որը ներառում է Վրաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի և Ղրղզստանի գործարքները։
Տղամարդը և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Լեգոյի ֆիգուրայի տեսքով ռոբոտը դարձել է հեղուկ և արտահոսել խաղալիք բանտի ճաղավանդակներից, որից հետո այն վերադարձել է պինդ վիչակի։ Եվ դա ընդամենը մի քանիսն է այն ամենից, ինչի նա ընդունակ է:
ԱՄՆ-ում գործող «Global Firepower» միջազգային ընկերությունը հրապարակել է պետությունների զինված ուժերի մասին 2023 թվականի զեկույցը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Wall Street Journal-ը գրել է, որ Իրանի տարածքում գրանցված ահաբեկչության հետևում կանգնած են եղել Իսրայելը և ԱՄՆ-ը, քանզի նրանք «փորձում են նոր ուղիներ գտնել՝ զսպելու Իրանի միջուկային և ռազմական ամբիցիաները», նաև՝ խափանելու Իրան-Ռուսաստան խորացող ռազմական համագործակցությունը:
Իսրայելում ծեծի են ենթարկել հայ երիտասարդների. որպես Իսրայել-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամ՝ շտապ գրություններ եմ ուղարկել Իսրայելի օմբուդսմենին, Իսրայելի խորհրդարանի (Քնեսեթ) հանրային անվտանգության հանձնաժողովի ղեկավարին:
ՀՀ ազգային հերոս, արցախյան շարժման առաջամարտիկ Մովսես Գորգիսյանը 1988 թվականի շարժման ժամանակ հայտարարել էր. «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու», և հավատալով հայրենիքի հաղթանակին, մտավ պայքարի մեջ, ընդգծելով, որ սուգը հավերժ է, եթե չկա պայքար։ Նրա հավատն ու պայքարը տվեց արդյունք՝ Արցախն ազատագրվեց։
2022թ. մայիսի 17-ին Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից ձերբակալվեց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, ով մշտապես իր սուր քննադատության թիրախում էր պահում գործող իշխանություններին: Ձերբակալվեց, ապա կալանավորվեց ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար:
Միջազգային վարկանիշային Fitch ընկերությունը բարելավել է Վրաստանի վարկային վարկանիշի կանխատեսումը կայունից դրականի, և վարկանիշը գնահատել է BB մակարդակով։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը փետրվարի 6-9-ը կգործուղվի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Ֆրանկֆուրտ և Մյունխեն), որտեղ կմասնակցի հայկական առաջին զբոսաշրջային շնորհանդեսին։
Սա նշանակում է, որ ԳՇ պետի պաշտոնը զբաղեցնող Էդվարդ Ասրյանն օրենքի շրջանակում որոշակի պատասխանատվություն է կրում զինվորների ծառայության պայմանների և թիկունքային ապահովման մակարդակի բավարար կամ ոչ բավարար լինելու համար, ինչո՞ւ չէ ՝ բանակում բարոյահոգեբանական վիճակի, ինժեներասակրավորական վաշտի կացարանում տեղի ունեցած ողբերգության համար, առնվազն դրան հանգեցրած պատճառների մասով:
2022 թվականի սեպտեմբերի 13-ին, երբ Ադրբեջանի զինված ուժերը ռազմական գործողություններ իրականացրեցին Հայաստանի Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի ուղղություններով, մի շարք բնակավայրեր վնասներ կրեցին, զոհվեցին զինծառայողներ և քաղաքացիական անձինք։ Վնասվել էր նաև առողջարանային քաղաք Ջերմուկը, հարձակման պահին քաղաքում գտնվող բազմաթիվ օտարերկրյա զբոսաշրջիկներ տարհանվեցին։
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատունը դիմել է Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովին՝ Ադրբեջանի ԱԳ փոխնախարարին հանդիպելու հարցով, սակայն հանձնաժողովը մերժել է դիմումը:
Կատարվում է նախաքննություն։
«Ես ենթադրում եմ, որ որևէ մեկը չի կասկածում, որ Ադրբեջանը կարող է իր «Սոկար» ընկերության միջոցով 1 միլիոն դոլար ներդնել Կատարի ներդրումային հիմնադրամում, որի ղեկավարի հետ հանդիպել էր Սիմոնյանը, և այդ փողը կարող է ծախսվել նաև այստեղ»,- ասաց Էդգար Ղազարյանը՝ ընդգծելով՝ բացառապես իշխանափոխության դեպքում է, որ կբացահայտվեն այն կոռուպցիոն ռիսկերը, որոնք թաքնված են այս իշխանությունների կատարյան և ոչ միայն այդ այցերում։
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով հեռուստաընկերություններից մեկի` Վրաստանում պատժամիջոցային ապրանքների տեղաշարժի վերահսկման հետ կապված պատմությանը և պարզաբանել, որ առաջին դեպքը չէ, երբ տեղեկություն է տարածվում, թե, իբր, պատժամիջոցային ապրանքները մտնում են Վրաստան առանց վերահսկողության:
Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն Ադրբեջանի իշխանություններին հորդորել է զերծ մնալ Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման հետ կապված հուզական որոշումներ կայացնելուց: Այս մասին գրում է Mehr լրատվական գործակալությունը:
«Պատրաստակամ ենք՝ այս ուղղությամբ շարունակելու մեր գործունեությունը, որպեսզի բաժանված բոլոր ընտանիքների անդամները հնարավորություն ունենան վերամիավորվելու»,-հավաստիացրել է Էթերի Մուսայելյանը։
Բանակի օրվան ընդառաջ՝ հունվարի 27-ին, Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում հերթական անգամ փիլիսոփայել է խաղաղություն ասվածի շուրջ, թե «խաղաղությունն Աստծո կողմից ուղարկվող հրաշք չէ, այն ընդամենը նպատակ է, պարզ, որոշակի, մարդու համար խիստ հասանելի նպատակ»:
Խաղողի այգին կորցրած արցախցին, Ծաղկաշատ համայնքում նոր այգի է հիմնել
Բրիտանական Start բարեգործական հիմնադրամը 350 000 ֆունտ ստերլինգ է հատկացրել Լաչինի միջանցքի շրջափակումից տուժածների աջակցմանը:
Ֆինլանդիայի՝ Շվեդիայի հետ ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկությունը չի փոխվել: Այս մասին հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեեկա Հաավիստո Օլավին:
Նշվում է, որ հեռախոսազանգի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև հայ-նիդերլանդական հարաբերությունների երկկողմ օրակարգին:
Վրաստանի ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն, մեկ տարում Վրաստանի պետական արտաքին պարտքն աճել է 140,282 մլն դոլարով:
ՌԴ խաղաղապահները երեկ` հունվարի 29-ին, Լեռնային Ղարաբաղից Հայաստան են տեղափոխել Ռուսաստանի Դաշնության 44 քաղաքացու։ Այս մասին ասված է ՌԴ խաղաղապահ զորակազմի տելեգրամյան էջում հրապարակված տեսանյութին կից գրառման մեջ:
Հանդիպմանը մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը:
Հայաստանի հարևանությամբ ստեղծվող աշխարհաքաղաքական ռազմական հնարավոր դիմակայությունն ինչ վտանգներ է պարունակում Հայաստանի Հանրապետության համար, և իրավիճակի զարգացման ինչ սցենարներ են առկա, քննարկեցինք ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկիի հետ։
«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթը» հունվարի 31-ին Հայաստանում կազմակերպում է «Ամունդի-Ակբա տնտեսական համաժողով 2023» խորագրով տնտեսական համաժողով։