Բրիտանական կազմակերպությունը 350 000 ֆունտ ստերլինգ է հատկացրել Լաչինի միջանցքի շրջափակումից տուժածներին

Բրիտանական Start բարեգործական հիմնադրամը 350 000 ֆունտ ստերլինգ է հատկացրել Լաչինի միջանցքի շրջափակումից տուժածների աջակցմանը:

Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի ներկայացուցիչ Դեյվիդ Ռաթլին, որի խոսքերը «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հրապարակել է Միացյալ Թագավորության Հայ դատի հանձնախումբը (ANC UK):

«Start հիմնադրամը, որը ղեկավարում է Start Network-ը, Մեծ Բրիտանիայում գործող բարեգործական կազմակերպություն է, որի խոշոր դոնորը Մեծ Բրիտանիան է»,-ասվում է տեքստում և շեշտվում, որ կազմակերպությունը 350 000 ֆունտ ստերլինգ է հատկացրել՝ աջակցելու Լաչինի միջանցքի շրջափակումից տուժածներին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031