Բաժիններ՝

Ֆինլանդիան վերահաստատել է Շվեդիայի հետ ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկությունը

Ֆինլանդիայի՝ Շվեդիայի հետ ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկությունը չի փոխվել: Այս մասին հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեեկա Հաավիստո Օլավին:

«Ֆինլանդիայի մտադրությունները չեն փոխվել»,-հայտարարել է նա ու շեշտել, որ դա կարևոր է սեփական պաշտպանության համար: ԱԳ նախարարը նշել է, որ անցած տասը ամսվա ընթացքում այդ ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվել թե՛ պետական ​​կառավարման մակարդակով, թե՛ քաղծառայողների շրջանում:

Պեեկա Հաավիստո Օլավիի համոզմամբ՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելը կարևոր է հենց ՆԱՏՕ-ի համար: «Շվեդիան Ֆինլանդիայի գործընկերն է անվտանգության և պաշտպանության քաղաքականության գործում»-ասել է նա և հավելել՝ ՆԱՏՕ-ն և դաշինքի երկրները ևս ընդգծել են, թե պաշտպանության պլանավորման համար որքան կարևոր է, որ Շվեդիան ու Ֆինլանդիան դառնան դաշինքի անդամներ, ինչը կարող է ապահովել ՆԱՏՕ-ի օպերատիվ պոտենցիալն ու անվտանգությունը Բալթիկ ծովի տարածաշրջանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031