Բաժիններ՝

Արտաշատի ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքը

Ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքում տվյալներ էին ստացվել, որ Արտաշատ քաղաքի Աբովյան փողոցի տներից մեկում 35-ամյա տղամարդը թմրամիջոց է պահում:

Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում Արարատի և Վայոց ձորի մարզային ընդհանուր իրավասության դատարանի կողմից նշված տունը խուզարկելու որոշում կայացվեց:

Խուզարկության ժամանակ տղամարդը իրավապահներին ներկայացրեց կանեփանման բույսի չորացված զանգված՝ մոտ 36 գրամ քաշով: Տանը կից ավտոտնակից իրավապահները հայտնաբերեցին ծխախոտի տուփի մեջ թաքցրած թղթե փաթեթ՝ կանեփանման զանգվածով, իսկ տարբեր պահարաններում հայտնաբերեցին կանեփանման զանգվածով ևս երկու փաթեթ: Տանտերը հայտնեց, որ հայտնաբերվածը մարիխուանա է:

Քրեական վարույթի քննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս