Հունվարի 29-ին Արցախից Հայաստան է տեղափոխվել ՌԴ 44 քաղաքացի
ՌԴ խաղաղապահները երեկ` հունվարի 29-ին, Լեռնային Ղարաբաղից Հայաստան են տեղափոխել Ռուսաստանի Դաշնության 44 քաղաքացու։ Այս մասին ասված է ՌԴ խաղաղապահ զորակազմի տելեգրամյան էջում հրապարակված տեսանյութին կից գրառման մեջ:
Տեղափոխումն իրականացվել է ադրբեջանական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում։
44 անձանցից 7 երեխաներ են։