Լուսացույցները հիմնականում տեղակայվում են կրթական հաստատությունների, մշակութային ու մարզական օջախների, ինչպես նաև առողջապահական կազմակերպությունների հարևանությամբ:
Թուրքիայի կենտրոնական հատվածում 4,4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել։Այս մասին հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը։
Համաձայնագրին երկրի մասնակցության վերսկսման մասին որոշումը կկայացնի նախագահը։
Փետրվարի 24-ին, ժամը 08.30-ին, Երևանի Սաֆարյան փողոցում «Դոջ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13 և 14 տարեկան երկու տղաների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Այսօր Բաքվում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վերահաստատեց Ռուսաստանի պատրաստակամությունը՝ հնարավորություն ընձեռելու շարունակել եռակողմ բանակցությունները Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով։
«Ռուսաստանի Դաշնության նկատմամբ Եվրոպայի խորհրդի միջազգային պայմանագրերի գործողության դադարեցման մասին» փաստաթուղթը ներկայացրել է ՌԴ նախագահը։
այս նույն մարդիկ իրենց, կամ իրենց հարազատին բուժող բժիշկ փնտրելիս ո՞ր չափանիշներով են առաջնորդվում։ Ընտրում են երիտասարդ ու գրավիչ արտաքինով գթության քույրերից, կամ մեկ այլ մասնագետ ու պերճախոս տղամարդկանցի՞ց, թե՞ իրենց և բոլորին քաջածանոթ փորձված ու հմուտ բժիշկներից
35 տարի առաջ այս օրերին Սումգայիթ քաղաքում Ադրբեջանի խորհրդային հանրապետության՝ պետական մակարդակով կազմակերպված քաղաքի հայազգի բնակչության եղեռն և զանգվածային տեղահանություն տեղի ունեցավ 1988 թ. փետրվարի 27-29-ը ընկած ժամանակահատվածում։ Կատարված այս հանցագործության նպատակն էր կանխել Արցախյան շարժումը, հայերին ահաբեկելով նոր արյունահեղ գործողությունների հեռանկարով՝ կանխել Արցախյան ազատագրական պայքարի տարածումը։
Սերբիայի անդամակցությունը Եվրամիությանը կլինի մի ամբողջ տարածաշրջանի անվտանգության երաշխավորը, հայտարարել է Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում տալով կառավարության հրապարակած հայտարարությանը:
Փետրվարի 25-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 11-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենային, ինչից հետո «Նիսանի» վարորդը վրաերթի է ենթարկել «Ֆորդի» 19-ամյա վարորդին, երկու ուղևորներին և երկու անցորդների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ Ֆինլանդիայի խորհրդարանի պատգամավորների քվեարկությունը հետաձգվել է: Այն կկայանա մարտի 1-ին: Այս մասին հայտնում է gazeta կայքը՝ վկայակոչելով խորհրդարանի «Թվիթեր»-ում տարածված հաղորդագրությանը:
Վերջին տարիներին Ազգային անվտանգության ծառայությունը ի՞նչ ռևոլյուցիա է ապրել՝ անվտանգային դերի, գործառույթների, ուժային այս կառույցի դերը ինչպիսի՞ն է եղել 44-օրյա պատերազմի տրամաբանության մեջ՝ առաջ, ընթացքում, հետո: Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է փաստաբան Օնիկ Առաքելյանի հետ, ով որպես քննիչ՝ աշխատել է ԱԱԾ-ում, Քննչական կոմիտեում:
Հիմա, երբ Դուք վայելում եք կյանքը և համեմում համացանցը կարկանդակներով և եգիպտացորեններով, երբեմն` ռեստորանների նկարներով, դա Ձեր կյանքն է և Ձեր գործը, Դուք ազատ եք Ձեր վայելնքերում, և որևէ մեկը չարությամբ դրան չի արձագանքի, եթե այստեղ չտեսնի հերթական վտանգ` դյուրահավատ հասարակ ժողովրդին հերթական անգամ Ձեր կողմը քաշելու համար: Հավատացեք, այդ մի երկու կարդացած գրքերում այս տեխնոլոգիաների մասին շատ բան կա գրված:
Ադրբեջանն այս հանցագործությունը կատարում է չնայած Լաչինի միջանցքի ապաշրջափակման իրապես համընդհանուր այդ թվում՝ ՄԱԿ գլխավոր քարտուղարի և Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի կողմից արված պահանջի:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են վարույթն իրականացնող մարմին:
Մոսկվայի մարզի Կոլոմնայի շրջանի Գուբաստովո գյուղի մոտակայքում գտնվող գազաբաշխիչ կայանի մոտ ընկած անօդաչու թռչող սարքը եղել է արտասահմանյան։
Շրջափակման պայմաններում երեխաներն ավելի մեծ ուշադրություն ու խնամք են պահանջում
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից Արմավիրի մարզում հանքարդյունաբերական գործունեությամբ զբաղվող «ՎԻՆԵԿԱ» ՍՊԸ-ում իրականացվել է դիտարկում։
Գերմանիայի պետական պարտքը 2021 թ.-ի սկզբից աճել է տասն անգամ՝ 4-ից հասնելով 40 միլիարդ եվրոյի, երկուշաբթի օրը հայտարարել է Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները։ Այդ մասին «РИА Новости» գործակալությունից:
Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին հայտարարել է, որ ԵՄ-ն Արևմտյան Բալկաններում էներգետիկ հանգույց է ստեղծում, որը ֆինանսավորվում է տնտեսական ներդրումային ծրագրի շրջանակներում:
«Առաջ եկող խնդիրները մի կերպ հաղթահարում ենք։ Արդեն երկու օր է, եղանակը տաքացել է, որոշ ժամանակ հետո կսկսենք գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվել։ Բնակիչները գոնե այդ աշխատանքներով կզբաղվեն, մենք միայն այգիներ ենք մշակում, հատիկավոր մշակաբույսեր չունենք։ Պատերազմից առաջ, իհարկե, մշակում էինք, բայց պատերազմից հետո դրա մշակելը մեզ համար դարձել է երազ՝ վարելահող չկա»,- նշեց Սամվել Սարգսյանը։
«Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերն այսօր ժամանել է Իրանի մայրաքաղաք, որտեղ հանդիպել է Իրանի նավթի նախարարությունում բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց հետ։ Բացի դրանից, նախատեսվում է հանդիպում Իսլամական Հանրապետության նավթի նախարարության ղեկավար Ջավադ Օուջիի կամ նրա տեղակալներից մեկի հետ։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։
Վառելիքի պատճառով Արցախում տրանսպորտն աշխատում է ծանրաբեռնված
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքեր:
Զորավարժությունների բացման արարողության ժամանակ Թաիլանդում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Գոդեկն ընդգծել է, որ այսօր Cobra Gold-ը դեպի ապագան միտված զորավարժություններ են:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 21-րդ տուրի շրջանակներում կայացավ «Լեռնային Արցախ»-«Ալաշկերտ» հանդիպումը:
Ինձ վերաբերող քրեական գործով՝ վերապատրաստման դասնթացներին նախագահող դատավորի մասնակցելու պատճառաբանությամբ, երկշաբաթյա ընդմիջումից հետո. այս անգամ էլ՝ դատավորի արձակուրդի մեկնելու հիմնավորմամբ դատական նիստ է նշանակվել 2023 թվականի մարտի 28-ին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:
Հայտնի է դարձել, որ թուրքական Կարմիր մահիկը վաճառել է ոչ միայն այն վրանները, որոնք տրվել են երկրաշարժից տուժած բնակիչներին, այլև օգտագործված ապրանքները, որն ուղարկվել է համապատասխան շրջաններ։ Այդ մասին գրում է թուրքական «Cumhuriyet» թերթի լրագրող Մուրադ Աղըրելը։
AnalitikaUA-ն նշում է, որ 1988 թ. փետրվարի 27-29-ը Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայ բնակչության ջարդերը հանգեցրել են տասնյակ զոհերի և հարյուրավոր վիրավորների։