Մոսկվայի մարզում արտասահմանյան արտադրության ԱԹՍ է ընկել
Մոսկվայի մարզի Կոլոմնայի շրջանի Գուբաստովո գյուղի մոտակայքում գտնվող գազաբաշխիչ կայանի մոտ ընկած անօդաչու թռչող սարքը եղել է արտասահմանյան։ Այս մասին ТАСС-ին հայտնել են իրավապահ մարմիններում։
«Ընկած անօդաչու թռչող սարքը գրանցված չԷ Ռուսաստանի ստորաբաժանումների սպառազինության մեջ: Այն եղել Է արտասահմանյան», – ասել է գործակալության զրուցակիցը:
Իր հերթին Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտնել է, որ ԱԹՍ-ի նպատակն, ամենայն հավանականությամբ, եղել է քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտը, որը չի տուժել: Զոհեր և գետնին ավերածություններ չկան: