
ՌԴ նախագահը ստորագրել է Եվրոպայի խորհրդի պայմանագրերի գործողության դադարեցման մասին օրենքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ՌԴ նկատմամբ Եվրոպայի խորհրդի միջազգային պայմանագրերի դադարեցման մասին օրենքը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ռուսաստանի Դաշնության նկատմամբ Եվրոպայի խորհրդի միջազգային պայմանագրերի գործողության դադարեցման մասին» փաստաթուղթը ներկայացրել է ՌԴ նախագահը։
Այս օրենքը վերաբերում է, մասնավորապես, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիային, ահաբեկչության կանխարգելման մասին կոնվենցիային, ԵԽ կանոնադրությանը:
«Եվրոպայի Խորհրդին Ռուսաստանի Դաշնության անդամակցության դադարեցման կապակցությամբ 2022 թվականի մարտի 16-ից Ռուսաստանի Դաշնության նկատմամբ գործողությունը դադարեցված համարել հետևյալ միջազգային պայմանագրերը ՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 1950 թվականի նոյեմբերի 4-ի կոնվենցիան», – նշված է փաստաթղթում: