Թուրքիայի Կարմիր մահիկի շուրջ ծագած սկանդալը շարունակվում է նոր բացահայտումներով
Հայտնի է դարձել, որ թուրքական Կարմիր մահիկը վաճառել է ոչ միայն այն վրանները, որոնք տրվել են երկրաշարժից տուժած բնակիչներին, այլև օգտագործված ապրանքները, որն ուղարկվել է համապատասխան շրջաններ։ Այդ մասին, ըստ ermenihaber.am-ի՝ գրում է թուրքական «Cumhuriyet» թերթի լրագրող Մուրադ Աղըրելը։
2021 թվականին հրապարակվել են տվյալներ նախորդ տարիների վերաբերյալ։ Ըստ այդմ՝ 2019-ին վաճառվել է 1 մլն, իսկ 2020-ին 759․000 օգտագործված ապրանք։
«Ահա՛ 98.000 (մոտ 5200 դոլար-խմբ․) լիրա աշխատավարձ ստացող գլխավոր տնօրենի և 76.000 (մոտ 4000 դոլար-խմբ․) լիրա ստացող օգնականների ղեկավարած Կարմիր մահիկը։ Շատ ափսոս․․․ Նշանակում է, որ, եթե «Ahbap» միությունը գումար չտար, Կարմիր մահիկը պիտի սպասեցներ վրանների ուղարկումը։ Երբ ասում էր, որ պատասխան եք տալու, կատակ չէի անում»,- գրել է Աղըրելը։