«Ինչ աստիճանի կարելի է չսիրել միջին վիճակագրական հային, որ նրան նույնացնես բոլորին ի ցույց եգիպտացորեն կրծող, անատամ, չսափրված կերպարի հետ»

Անուշ Սեդրակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչ աստիճանի կարելի է չսիրել հայրենիքը…

Ինչ աստիճանի կարելի է չսիրել հայրենիքը, որ այն նույնացնես քանդված տաճարի, կամ «դժգույն, դժբախտ» քաղաքի հետ։

Ինչ աստիճանի կարելի է չսիրել միջին վիճակագրական հային, որ նրան նույնացնես բոլորին ի ցույց եգիպտացորեն կրծող, անատամ, չսափրված կերպարի հետ։

Արցախյան հաղթած, ապրիլյան հաղթած, հողի վրա աշխատող, բայց ոչ մի կոպեկ չստացող գյուղացուն, քանդվող սահմանը պահող և անտանելի պայմաններում ծառայող ջահել զինվորին, գիտության մշակին ոնց կարելի է այդ աստիճանի չսիրել։

21-րդ դարում մրցունակ կարող է լինել միայն այն պետությունը, որի հասարակությունը ձգտում է քաղաքակրթական արժեքների`կրթական, գեղագիտական, բարոյական։

Ինչ աստիճանի կարելի է չսիրել սեփական հայրենիքը, սեփական քաղաքացուն, որ իբրև վարվեցողության օրինակ սահմանես նրա համար այդպիսի խղճուկ նշաձող, զրկելով նրան տարրական ձգտումից և իդեալից, թողնելով նրան հավերժական եգիպտացորենի հույսին։

Ինչ աստիճանի կարելի է չսիրել սեփական հայրենիքը, որ բոլշևիզմի լավագույն օրինակով օստրակիզմի ենթարկել կրթությունը, արհամարհական տոնով պախարակել, չակերտների մեջ դնելով «ուսյալ» բառը։

Ինչ աստիճանի կարելի է չսիրել….

Պարզապես չսիրել…»։

Տեսանյութեր

Լրահոս