Բաժիններ՝

Ղազախական կծու աղցան. Շալգամ

Բաղադրիչները՝

  • բողկ- 250 գ
  • գազար- 1-2 հատ
  • քաղցր պղպեղ- 1 հատ
  • սոխ- 1 գլուխ
  • սխտոր- 1 պճեղ
  • 6 %-անոց քացախ- 2 ճ/գ
  • շաքարավազ- 1 ճ/գ
  • բուսական յուղ-2 ճ/գ
  • աղ
  • աղացած կարմիր կծու պղպեղ
  • կանաչի

Պատրաստման եղանակը

Բանջարեղենն ու կանաչին լվացեք ու մաքրեք:

Կանաչին ու սխտորը մանր կտրատեք, բանջարեղենը տաշեղաձև կտրատեք, սոխը՝ կիսաօղակաձև:

Կարդացեք նաև

Համեմունքն ստանալու համար պնակի մեջ խառնեք բուսական յուղը, քացախը, կարմիր կծու պղպեղն ու շաքարավազը:

Կտրտած բանջարեղենը լցրեք մեծ պնակի մեջ, աղ արեք, վրան լցրեք ստացած համեմունքը: Մի քանի ժամով կամ ողջ գիշեր թողեք սառնարանում: Ապա հանեք, լցրեք աղցանամանի մեջ ու մատուցեք փլավի հետ:

Տեսանյութեր

Լրահոս