Հավով, բրնձով ու հալած պանրով ապուր
                                    Բաղադրիչները՝
- հավի միս- 200 գ
 - կարտոֆիլ- 3-4 հատ
 - բրինձ- 80 գ
 - գազար- 1 հատ
 - սոխ- 1 գլուխ
 - հալած պանիր- 200 գ
 - հաց- 4 կտոր
 - ջուր- 1,5 լ
 - աղ, բուսական յուղ՝ ըստ ճաշակի
 
Պատրաստման եղանակը
Կաթսայի մեջ լցրեք ջուրը, մեջը դրեք հավը, աղ արեք: Եռալուց հետո հավը 30 րոպե եփեք: Եփելուց հետո միսը հանեք, արգանակը հովացրեք:
Արգանակը կրկին եռացրեք, ավելացրեք լվացած բրինձը: Միջին ուժգնության կրակի վրա 10-15 րոպե եփեք:
Կաթսայի մեջ ավելացրեք խորանարդաձև կտրտած կարտոֆիլը և 10 րոպե էլ եփեք:
Թավայի մեջ տապակեք խորանարդաձև կտրտած սոխը և քերած գազարը: Տապակածն ավելացրեք ապուրին:
Ավելացրեք հալած պանիրն ու լավ խառնեք ապուրը, որպեսզի պանիրը լուծվի:
Ամենավերջում ապուրին ավելացրեք հավի կտրտած միսը, եռացրեք, հանեք կրակի վրայից, թողեք մի քիչ մնա:
Բուսական յուղով թավայի մեջ խորովեք հացի կտորները մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
Ապուրը մատուցեք տաք վիճակում՝ զարդարելով չոր հացի կտորներով ու թարմ կանաչիով:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    