Բաժիններ՝

Հարիրա

Բաղադրիչները

  • սիսեռ- 70 գ
  • կանաչ կամ շագանակագույն ոսպ- 100 գ
  • լոլիկ՝ սեփական հյութի մեջ- 900 գ
  • սոխ- 1 գլուխ
  • նեխուր- 1 ճյուղ
  • ոչխարի կամ տավարի միս- 225 գ
  • համեմ ու մաղադանոս
  • բուսական յուղ- 3 ճ/գ
  • աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
  • կոճապղպեղ- 1 ճ/գ
  • դարչին- 1 թ/գ
  •  քրքում- 1/2 թ/գ
  • ջուր
  • տոմատի մածուկ- 3 ճ/գ
  • բրինձ- 3 ճ/գ
  • ալյուր- 125 գ
  • կիտրոն- կես հատ

Պատրաստման եղանակը

Սիսեռը 8 ժամ առաջ սառը ջրի մեջ թրջեք: Հետո մաքրեք այն: Ոսպը մաքրեք ու լվացեք:

Լոլիկը մանր կտրատեք կամ բլենդերով հարեք: Սոխը քերիչով քերեք:

Կարդացեք նաև

Նեխուրը մանր կտրատեք, միսը ոչ մեծ կտորներով կտրատեք:

Մաղադանոսն ու համեմը մանր կտրատեք: Կանաչու մի մասը պահեք զարդարելու համար:

Մեծ կաթսայի մեջ տաքացրեք բուսական յուղը, յուղի մեջ 7-10 րոպե տապակեք միսը մինչև կարմրելը: Ավելացրեք սիսեռը, լոլիկը, սոխը, աղն ու համեմունքները:

Վրան 700 մլ ջուր լցրեք ու եռացրեք: Կրակը թուլացրեք, կաթսան կափարիչով ծածկեք ու 50-60 րոպե եփեք:

Ապուրի մեջ ավելացրեք ոսպն ու կտրտած կանաչին:

250 մլ ջրի մեջ բացեք տոմատի մածուկը, լցրեք ապուրի մեջ ու ևս 2 լիտր ջուր ավելացրեք:

Ապուրը եռացրեք, կրակը թուլացրեք ու 1 ժամ էլ եփեք:

Ապուրին ավելացրեք լվացած բրինձն ու ապուրը 30 րոպե եփեք մինչև բրինձի փափկելը:

Ալյուրը խառնեք 400-500 մլ ջրի հետ: Ալյուրի խառնուրդը դանդաղ, խառնելով լցրեք ապուրի մեջ: Խառնուրդը լցնելը դադարեցրեք, երբ տեսնեք, որ ապուրը թանձրացել է: Հարիրան ևս 5-10 րոպե եփեք:

Ապուրը լցրեք ափսեների մեջ, յուրաքանչյուր ափսեի մեջ մի կտոր կիտրոն դրեք ու կտրտած կանաչի լցրեք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս