Բաժիններ՝

Հավը յամայկյան ձևով

Բաղադրիչները

  • կծու պղպեղ- 1-2 հատ
  • սխտոր- 2 պճեղ
  • աղացած մեխակ- 1 թ/գ
  • աղացած դարչին- 1 թ/գ
  • աղացած մշկընկույզ- 1 թ/գ
  • հատիկավոր սև պղպեղ- 2 թ/գ
  • աղացած սև պղպեղ
  • ուրց
  • ձիթապտղի ձեթ
  • հավի բուդ- 2 հատ
  • հավի թև- 2 հատ
  • սոյայի սոուս- 2 ճ/գ

Պատրաստման եղանակը

Սկզբում պատրաստեք մարինադը: Խառնեք կտրտած կծու պղպեղը, մանրացրած սխտորը, համեմունքները, ուրցի տերևների մի մասն ու ձիթապտղի ձեթը: Ստացված մարինադը քսեք հավի վրա, 1 ժամով թողեք մարինացվի: Եթե հնարավորություն ունեք, թողեք ողջ գիշերը:

Թավայի մեջ լցրեք ձիթապտղի ձեթը, դրեք կրակին, հավի կտորները անընդհատ շուռ տալով՝ 10 րոպե տապակեք: Միսը պետք է բոլոր կողմերից ոսկեգույն-շագանակագույն երանգ ստանա: Ավելացրեք սոյայի սոուսը և ևս 2 րոպե տապակեք:

Կարդացեք նաև

Հավը կափարիչով կամ փայլաթիթեղով ծածկեք ու 20 րոպեով տեղադրեք 220 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում մինչև միսն ամբողջությամբ տապակվի:

Եթե ուզում եք, որ հավն ավելի կարմիր լինի, պատրաստ լինելուց 5 րոպե առաջ հանեք կափարիչը կամ հեռացրեք փայլաթիթեղը:

Հավը մատուցեք բրնձի հետ մեկտեղ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս