
Բրոկոլիով ու խնձորով աղցան

Բաղադրիչները
- բրոկոլի- 2 գլուխ
- ընկույզ- 50 գ
- գազար- 1 հատ մեծ
- խնձոր- 1 հատ
- կարմիր սոխ- կես գլուխ
- չամիչ- 70 գ
- մայոնեզ- 100 գ
- թթվասեր- 100 գ
- կիտրոնի հյութ- 2 ճ/գ
- շաքարավազ- 1/2 ճ/գ
- աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Բրոկոլին մաքրեք, լվացեք ու խոշոր կտորներով կտրատեք:
Տաք թավայի մեջ մի փոքր չորացրեք ընկույզը:
Բրոկոլին խառնեք քերած գազարի, խորանարդաձև կտրտած խնձորի, մանր կտրտած սոխի, ընկույզի ու չամիչի հետ:
Առանձին խառնեք մայոնեզը, թթվասերը, կիտրոնի հյութը, շաքարավազը, աղն ու աղացած պղպեղը և ստացված խառնուրդով համեմեք աղցանը: Մատուցեք: