Այսօր դիզվառելիքի շինծու գործով հերթական դատական նիստից հետո, 168.am-ը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից հետաքրքրվեց՝ ինչո՞վ է պայմանավորված վերջին շրջանում իշխանության և նրա մերձ շրջանակների, ինչպես նաև ոչ այդքան մերձ շրջանակների կողմից Հայաստանի Հանրապետական կուսակցության և անձամբ երրորդ նախագահին թիրախավորելը։
«Ավանդաբար դա սկսել են անել ադրբեջանցիները, այնուհետև՝ 90-ականների կեսերից, նրանց ձայնակցել են մեր, այսպես ասեմ՝ տեղացիները։ Իսկ հիմա առանձնապես ոչինչ չի փոխվել, այդ երգչախմբին միացել են նոր ձայներ՝ նոր տոնայնությամբ։ Չգիտեմ, իրենք գիտակցո՞ւմ են, որ իրենց համարելով ընդդիմադիր՝ ջուր են լցում Հայաստանի կառավարիչների ջրաղացին։ Այս նույնը առանձին, այսպես ասեմ՝ վերաբերում է նաև Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։ Բայց իմ կարծիքով՝ ամենակարևորը սա չէ, այլ այն, որ թիրախավորվել է Հայաստանի Հանրապետությունը, թիրախավորվել է մեր պետությունն ու պետականությունը։