Բաժիններ՝

Իսրայելի ՊԲ-ն հարվածներ է հասցրել Լիբանանի այն վայրերին, որտեղից Հեզբոլլահը հրթիռներ է արձակել

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Լիբանանի այն վայրերին, որտեղից արկեր են արձակվել հրեական պետության հյուսիսում գտնվող բնակավայրերի ուղղությամբ:

Այս մասին հայտարարել են Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ հարվածներ են հասցվել Հեզբոլլահին պատկանող ռազմական հենակետին։

Ավելի վաղ Հեզբոլլահը հայտարարել էր, որ իր զինյալները գրոհել են իսրայելական զորքերի դիրքերը Լիբանանի հետ սահմանին գտնվող բնակավայրերի մերձակայքում։ Մասնավորապես նշվել է, որ ի պատասխան Գազայում պաղեստինցիների դեմ իսրայելական ագրեսիայի, խոշոր տրամաչափի հրթիռներ են արձակել իսրայելական կրակակետերի ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930