
Շակիրան արժանացել է Գրեմիի՝ Պիկեից բաժանման մասին երգի համար․ մրցանակը հանձնել է Ռամոսը

Շակիրան արժանացել է Լատինական Գրեմմիի՝ Ժերար Պիկեի հետ բաժանման մասին երգի համար։
2023 թվականի հունվարի սկզբին կոլումբիացի երգչուհին արգենտինացի DJ Bizarrap-ի հետ թողարկել է մի երգ, որում անդրադառնում էր «Բարսելոնայի» նախկին պաշտպանին. «Դու փոխեցիր Ferrari-ին Renault-ի հետ»: Ինձ նման գայլը քո նմանների համար չէ»։
Այս տարի Լատինական Ամերիկայի Ձայնագրման Արվեստների և Գիտությունների Ակադեմիայի երաժշտական մրցանակաբաշխությունը առաջին անգամ անցկացվել է ԱՄՆ-ի սահմաններից դուրս՝ Սևիլիայում։
Շակիրան ստացել է երեք մրցանակ, այդ թվում՝ «Տարվա երգ»։ Երեք մրցանակներից երկուսը նրան հանձնել է «Սևիլիայի» պաշտպան, Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ Սերխիո Ռամոսը։
Հիշեցնենք, որ Շակիրան Պիկեի հետ բաժանվելուց հետո երկու որդիների հետ Բարսելոնայից մեկնել է Մայամի։