Ուկրաինան և Իսրայելը չկան․ Բայդենը ստորագրեց օրենքը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է Սենատի հաստատած օրենքը, որը ժամանակավոր ֆինանսավորում է նախատեսում դաշնային կառավարության համար։
Ստորագրված փաստաթուղթը նախատեսում է դաշնային գերատեսչությունների աշխատանքի ֆինանսավորում մինչև 2024 թվականի հունվարի 19-ը և չի պարունակում օգնություն Ուկրաինայի և Իսրայելի համար, հայտնում է BBC-ն։
Սեպտեմբերին Բայդենին հաջողվեց խուսափել կառավարության գործունեության կասեցումից՝ հաստատելով 45 օրով ժամանակավոր բյուջեն։
Ուկրաինային օգնությունն այն ժամանակ նույնպես ներառված չէր դրանում, իսկ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը դեռ չէր սկսվել։