Մեծ Բրիտանիայի և Ճապոնիայի ցամաքային զորքերը համատեղ զորավարժանքներ են սկսել
Ճապոնիայի և Մեծ Բրիտանիայի ցամաքային ուժերի համատեղ զորավարժանքներ են սկսվել Գումմայի պրեֆեկտուրայի զորավարժարանում, որը գտնվում է Ճապոնիայի Հոնսյու կղզու կենտրոնում։ Դրանք կտևեն մինչև նոյեմբերի 26-ը, երկու կողմից մասնակցում են 600 զինծառայողներ։ Այս մասին հայտնել է Sankei թերթը։
Զինավարժանքների ընթացքում մշակվում են առափնյա գծի և հեռավոր կղզիների պաշտպանության համատեղ գործողություններ։
Զինավարժանքներն անցկացվում են հունվարին կնքված երկկողմ համաձայնագրի հիման վրա՝ նման համատեղ վարժանքների պայմանները թեթևացնելու նպատակով։
Մասնավորապես, բրիտանացի զինծառայողները Ճապոնիա են ժամանել առանց վիզաներ ստանալու կամ անձնագրեր ներկայացնելու, պարզեցված ընթացակարգով բերվել է զինամթերք և հանդերձանք։
Նշվում է, որ Լոնդոնը մտադիր է ակտիվացնել իր ռազմական ներկայությունն Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։