Դիետոլոգը նշել է աշնանային ամենաօգտակար մթերքները
Թերապևտ և սննդաբան Ելենա Տիխոմիրովան նշել է աշնանային երեք ամենաօգտակար մթերքները։ Այս մասին հայտնում է «Известия»-ն։
Մասնագետը խորհուրդ է տվել սննդակարգում ավելացնել դդումը, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ բջջանյութ։
«100 գրամ դդումը պարունակում է վիտամին A-ի օրական պահանջարկը, որն անհրաժեշտ է հորմոնների արտադրության համար, ինչպես նաև լավ է տեսողության և իմունիտետի համար»,- ըստ shantnews-ի՝ հավելել է նա։
Աշնանային օգտակար բանջարեղեն է նաեւ ճակնդեղը։ Դիետոլոգի խոսքով՝ այս բանջարեղենի հիմնական արժեքը անտոցիաներն են։ Տիխոմիրովան բացատրել է, որ անտոցիանիններն օգնում են օրգանիզմին պայքարել ազատ ռադիկալների դեմ, դադարեցնել ազատ ռադիկալների օքսիդացումը, ինչպես նաև օգնում են պայքարել սթրեսի դեմ և դանդաղեցնել ծերացման գործընթացը։
Բժիշկը սպիտակ կաղամբը ևս անվանել է աշնանային օգտակար մթերք։ Նրա խոսքով՝ կաղամբի բոլոր տեսակները պարունակում են նյութեր, որոնք կանխում են կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի զարգացումը։
Բացի այդ, սպիտակ կաղամբը լավ միջոց է գաստրիտի և ստամոքսի խոցի սրացումները կանխելու համար։