Սերժ Սարգսյանը Արցախը ազատագրած հերոս է, և նման շինծու գործերով, փորձում են ևս մեկ անգամ մոլորեցնել ժողովրդին իրենց հակապետական գործողություններով․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ կարված կեղծ գործերի շարքին, ավելացել է գումարի բռնագանձումը։

Սերժ Սարգսյանը Արցախը ազատագրած հերոս է և նման շինծու գործերով, փորձում են հանրությանը շեղել, դրանով ևս մեկ անգամ մոլորեցնել ժողովրդին, իրենց հակապետական գործողություններով։

Իշխանությունները Արցախը հանձնելուց հետո, չգիտեն էլ ինչեր անեն, ինչ թեմաներով մարդկանց ուշադրությունը շեղեն։ Արցախահայերի խնդիրների լուծման փոխարեն իշխանությունները զբաղված են նոր շոուներ բեմադրելու գործերով։

Իրավական համակարգը Հայաստանում չի գործում և ծառայում ու սպասարկում է միայն իշխանությունը բռնազավթածների շահերը։

Նման համատարած աղետային իրավիճակի ստեղծմամբ նրանք նպատակ ունեն թուլացնել ժողովրդի դիմադրողականությունը՝ իրական մոտեցող վտանգներից շեղելու և զգոնությունը ավելի թուլացնելու համար։

Իսկ վերջին շրջանի հարցումները փաստում են միայն կապիտուլյանտների զրոյացած վարկանիշի, Հայաստանում խոսքի ազատության սահմանափակումների, բռնաճնշումների, ազատազրկումների, քաղաքական հետապնդման փորձերի ավելացման մասին»։

Տեսանյութեր

Լրահոս