Արմեն Աշոտյանը լավագույն օրինակն է, որ բանտախցի դուռը մարդու վրա մեխանիկորեն փակելով՝ չես կարող նրան զրկել ազատությունից․ Քրիստինե Վարդանյան
ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իմ ստացած ամենաարժեքավոր կոնֆետները:
Արմեն Աշոտյանն է փոխանցել այսօր, երբ Argishti Gevorgyan-ի հետ այցելել էինք նրան:
Այցելությունը ո՞րն է, մեկ ժամից ավել քաղաքական կոսուլտացիա էր` մեր վիճակի ու անելիքների մասին:
Ընթացքում հպանցիկ նաև քննարկեցինք «Ինչու՞ է կալանավորված Աշոտյանը» ինձ անկեղծ հետաքրքրող հարցը: Պատասխան չգտանք, պայմանավորվեցինք, որ տարբերակներ ունենալու դեպքում նորից կանդրադառնանք հարցին:
Իսկ Արմեն Աշոտյանը լավագույն օրինակն է, որ բանտախցի դուռը մարդու վրա մեխանիկորեն փակելով չես կարող նրան զրկել ազատությունից:
Հ. ընդդիմադիր պատգամավորները պարբերաբար այցելում են բոլոր քաղբանտարկյալներին: Հայաստանում այժմ իշխողների իրական դեմքն բացահայտվում է միայն սեփական կարծիք և այն արտահայտելու համարձակություն ունեցող մարդկանց ամեն անգամ ճաղավանդակների ու փշալարերի ետևում տեսնելով»: