Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնը գլխավորել է թագավորության արտաքին գործերի նախարարությունը

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնը նշանակվել է ԱԳՆ ղեկավար։ Այդ մասին ասված է վարչապետ Ռիշի Սունակի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

«Մեծարգո Դևիդ Քեմերոնը նշանակվել է Արտաքին գործերի, Համագործակցության և զարգացման գործերի նախարար»,- ասված է հայտարարության մեջ։ Այդ պաշտոնում նա կփոխարինի Ջեյմս Քլևերլիին, որն անցել է ՆԳՆ ղեկավարի պաշտոնին։

Քեմերոնը վարչապետի պաշտոնում ընտրվել է 2010 թվականին՝ 44 տարեկանում։ Նա դարձել է 1812 թվականից ի վեր ամենաերիտասարդ քաղաքական գործիչը, ով զբաղեցրել է Դաունինգ Սթրիթ 10 հասցեում գտնվող աշխատասենյակը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930