ԵՄ-ն կարող է ընդլայնել դիտորդական առաքելությունը Հայաստանում

Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարներն այսօր Բրյուսելում կքննարկեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունները, ինչպես նաեւ ԵՄ աջակցությունը Երեւանին։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ ԵՄ-ն կարող է ընդլայնել իր դիտորդական առաքելությունը Հայաստանում՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնալիքներին։

Բացի այդ, նրա խոսքով, ԵՄ-ն քննարկում է, թե ինչպես աջակցել Հայաստանին կայունության ամրապնդման հարցում, այդ թվում՝ անվտանգության ոլորտում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930