Պուտինի գրաֆիկում Էրդողանի հետ զրույց չկա, բայց դա մի քանի ժամում են համաձայնեցնում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկում դեռ չկա, սակայն նման շփումը սովորաբար համաձայնեցվում է մի քանի ժամում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, նախագահի ժամանակացույցում դեռ նման զրույց չկա։ Սակայն բարձր մակարդակով զրույցները թուրքական կողմի հետ մեզ մոտ համաձայնեցվում է ընդամենը մի քանի ժամում, այդ պատճառով որևէ խնդիր չի առաջանա», – ասել է Պեսկովը լրագրողներին` ի պատասխան թուրքական կողմի հաղորդագրությունը մեկնաբանելու խնդրանքին։

Միևնույն ժամանակ, Պուտինի մամուլի քարտուղարի խոսքով` նման զրույցների օրակարգը միշտ ավելի ընդարձակ է։ Դա, ինչպես նշել է Պեսկովը, կապված է ռուս–թուրքական հարաբերությունների զարգացման հարցերի լայն շրջանակի հետ։

Ավելի վաղ Թուրքիայի առաջնորդի վարչակազմի աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ Էրդողանը նոյեմբերի 13-ից կվերականգնի «հեռախոսային դիվանագիտությունը» համաշխարհային առաջնորդների հետ Գազայի հարցով, հնարավոր է բանակցություններ լինեն նաև Ռուսաստանի նախագահի հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930