Բաժիններ՝

Մեկ օրում մարդասիրական օգնությամբ ռեկորդային քանակով բեռնատարներ են մուտք գործել Գազա

Նոյեմբերի 12-ին հումանիտար օգնությամբ առնվազն 143 բեռնատար է մտել Գազայի հատված «Ռաֆահ» հսկիչ անցակետով։ Ինչպես X սոցիալական ցանցում հաղորդել է Պաղեստինյան տարածքներում Իսրայելի կառավարության գործողությունների համակարգման վարչությունը, դա մերձավորարևելյան հակամարտության սրումից հետո օրական առավելագույն ցուցանիշն է՝ անկլավ օգնություն հասցնելու մեկնարկից ի վեր:

«Ռազմական գործողությունների սկզբից [հոկտեմբերի 7-ից] ի վեր այսօր ամենամեծ թվով բեռնատարներն են ստուգվել և ուղարկվել Գազայի հատված»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշվում է, մարդասիրական օգնությամբ 143 բեռնատար է մտել Գազա «Ռաֆահ» հսկիչ անցակետով ։

Դրանցից 72 բեռնատար տեղ է հասցրել պարենային ապրանքներ (1,62 հազար տոննա), 11-ը` բժշկական սարքավորումներ (137 տոննա), 22-ը` ջուր (444 տոննա), 15-ը` առաջին անհրաժեշտության իրեր ժամանակավոր տեղավորման կետերի աշխատանքների կազմակերպման համար (220 տոննա), 23 – խառը բեռներ (351 տոննա):

Գազայի հատված մարդասիրական օգնության առաքումն սկսվել է հոկտեմբերի 21-ին՝ մերձավորարևելյան հակամարտության սրման սկսվելուց հետո երկու շաբաթ անց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս