Որքա՞ն է Թուրքիայում գործազրկության մակարդակը

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է աշխատուժի սեպտեմբերյան վիճակագրությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդմ՝ նշվում է, որ 15 տարեկան և բարձր տարիքի գործազուրկների թիվը 2023-ի սեպտեմբերին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 46․ 000 անձով՝ կազմելով 3 մլն, իսկ գործազրկության մակարդակը նվազել է 0․1%-ով՝ կազմելով 9․1%։ Ըստ այդմ գործազրկության մակարդակը գնահատվել է 7․5% տղամարդկանց և 12․3% կանանց համար։

2023-ի սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աշխատողների թիվը 59․000-ից նվազել է՝ դառնալով 31մլն։ Իսկ զբաղվածության մակարդակը նվազել է 0․2%-ով և կազմել 48․3%։ Այդ ցուցանիշը տղամարդկանց մոտ կազմել է 65․8%, իսկ կանանց մոտ 31․2%։

15-24 տարիքային խմբում երիտասարդ բնակչության գործազրկության մակարդակը 2022-ի սեպտեմբերի համեմատ նվազել է 0․2%-ով և կազմում է 16․7%։ Վերոնշյալ տարիքային խմբում գործազրկության մակարդակը կանաց մոտ գնահատվել է 22%, իսկ տղամարդկանց մոտ 13․8%։

Տեսանյութեր

Լրահոս