Բաժիններ՝

GTA 6-ի առաջին թրեյլերը կհրապարակվի դեկտեմբերի սկզբին

Rockstar Games ընկերությունը տեղեկացրել է Grand Theft Auto 6 խաղի առաջին թրեյլերի թողարկման ժամկետների մասին: Այդ մասին  տեղեկացնում է համապատասխան հայտարարությունը, որը ստորագրել է ընկերության նախագահ Սեմ Հաուզերը, հրապարակվել է Rockstar Games-ի X-ի միկրոբլոգում։

Ըստ Հաուզերի, թրեյլերը կհայտնվի դեկտեմբերի սկզբին:

Նախօրեին Bloomberg գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ առաջիկա օրերին կկայանա խաղի պաշտոնական անոնսը, իսկ թրեյլերի թողարկումը նվիրված կլինի Rockstar Games-ի 25-ամյակին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս