Բաժիններ՝

Էրդողանը կանխատեսել է Նեթանյահուի քաղաքական կարիերայի ավարտը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կանխատեսել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի քաղաքական կարիերայի ավարտը՝ ասելով, որ նրան «բոլորովին այլ օրեր» են սպասվում։

Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարն ասել էր, որ այլևս Նեթանյահուին չի համարում «իր զրուցակիցը»։

«Նեթանյահուն երեկ մամուլի համար հայտարարություն արեց: Մակրոնի հայտարարությունները, Ռիադի գագաթնաժողովը անհանգստացրին նրան: Ի՞նչ ասացի ես ավելի վաղ:

Հեյ, Նեթանյահու, սրանք լավ օրեր են ձեզ համար: Քեզ բոլորովին այլ օրեր են սպասում: Երեխաների վիշտը քեզ չի արդարացնի: Նեթանյահու, դու մի օր կհեռանաս: Քեզ վրա մի՛ բեր ճնշվածների անեծքը»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930