Անհետ կորածների ծնողները հանդիպել են պատգամավորներին. լարված վիճակ է եղել. «Ժողովուրդ»

Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երկուշաբթի՝ նոյեմբերի 6-ին՝ 44-օրյա պատերազմի 3-րդ տարելիցից օրեր առաջ, Ազգային ժողովում հանդիպում է եղել հանձնաժողովների նախագահների եւ անհետ կորածների ծնողների հետ։ Քննարկվել են մի շարք հարցեր՝ անհետ կորած զինծառայողներին գտնելու, որոնողական աշխատանքներ կատարելու վերաբերյալ։

Ծնողները հստակ պահանջներ են ներկայացրել, սակայն որեւէ արդյունավետ վերջնակետի չեն հանգել։ Լարված իրավիճակ եւ մթնոլորտ է եղել։ Ազգային ժողով մտել են 10 ծնող, եւ մտնելուց առաջ էլ նրանց միջեւ լարված իրավիճակ եւ լեզվակռիվներ են եղել, ինչպես հանդիպման ընթացքում։ Ծնողներից ոմանք նույնիսկ որոշում են կայացրել հացադուլ հայտարարել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930