Բաժիններ՝

ՀՀ կառավարությունը լավատես է, իսկ Ասիական զարգացման բանկն ու Համաշխարհային բանկը՝ ոչ այնքան

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հրապարակել է մամուլի հաղորդագրություն, որը հակիրճ ներկայացնում է ԱՄՀ առաքելության ս. թ. սեպտեմբերի 13-ից 25-ը Հայաստան կատարած այցի նախնական արդյունքները: Դրանում մասնավորապես նշվում է, որ Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է, որ Հայաստանի տնտեսական աճը կթուլանա՝ 2023 և 2024 թվականներին հասնելով համապատասխանաբար 7 և 5 տոկոսի:

Ուշագրավ է, որ ՀՀ կառավարության կանխատեսումների չափ լավատեսական չեն նաև Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) կանխատեսումները։

Ըստ ԱԶԲ կանխատեսման տնտեսական աճը 2023 թվականին կկազմի 7%, 2024-ին՝ 5.5%, իսկ ՀԲ կանխատեսումն ավելի հոռետեսական է՝ համապատասխանաբար 6.6 և 4.3 տոկոս։

Այնինչ, 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծում, որն արդեն արժանացել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը, ամրագրված է, որ 2024թ. ՀՀ տնտեսական աճը կազմելու է առնվազն 7%:

Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից հրապարակված մամուլի հաղորդագրության պաշտոնական հղումը՝  այստեղ.

Ասիական զարգացման բանկի կանխատեսումների պաշտոնական հղումը՝ այստեղ.

Համաշխարհային բանկի կանխատեսումների պաշտոնական հղումը՝ այստեղ.

«ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930