«Խաղաղության պահմանագրի» Ադրբեջանի առաջարկը ներառում է ոչ միայն այս բնակավայրերի՝ թուրքերին հանձնելը, այլև Սյունիքում և մի շարք այլ մարզերում ադրբեջանցիների բնակեցման նախապայմանները. թյուրքագետ

Ադրբեջանի արտգործնախարարությունը այսօր վերջնագրային տեսքով նորից պահանջել է այսպես կոչված «անկլավները»՝ ՀՀ Տավուշի, Արարատի ու Վայոց Ձորի մարզերի մի շարք կարևորագույն տարածքներ. «Հայաստանը նաեւ Ադրբեջանին չի հանձնել 8 ադրբեջանական գյուղեր, որոնք մինչ այժմ օկուպացիայի մեջ են»։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը.

«Անակնկալ չէ, միանգամայն սպասելի է։ Իսկ բոլոր մտքերն ու հույսերը, որ Ադրբեջանը մեզ դրանց դիմաց որևէ տարածք է տալու, մեղմ ասած՝ մանկամտություն են։

Ավելին ասեմ, որքան հասկանում եմ՝ սեպտեմբերին Բաքվից Երևան ուղարկված «խաղաղության պահմանագրի» Ադրբեջանի պաշտոնական առաջարկը ներառում է ոչ միայն այս բնակավայրերի՝ թուրքերին հանձնելու ժամկետները, այլև Սյունիքում և մի շարք այլ մարզերում ադրբեջանցիների բնակեցման նախապայմանները»։

Տեսանյութեր

Լրահոս