Ֆրանկոֆոնիայի նախարարների համաժողովի ժամանակ ՀՀ ԱԳ փոխնախարարը խոսել է ԼՂ–ի մասին

Պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները երաշխավորելու համար։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը Կամերունում` Ֆրանկոֆոնիայի նախարարների 44-րդ համաժողովի ժամանակ։

«Այս իրավիճակում, երբ ավելի քան 100 հազար հայեր տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից, անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել ԼՂ ժողովրդի իրավունքները երաշխավորելու համար»,– հայտարարել է փոխնախարարը։

Նշենք, որ Ֆրանկոֆոնիայի նախարարների խորհրդի համաժողովն այս տարի անցկացվում է նոյեմբերի 4-5` Աֆրիկայում, Կամերունում։

Մասնակցում են ֆրանկոֆոն երկրների արտաքին գործերի նախարարները կամ արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչները։ Նախորդ տարի համաժողովը կրկին աֆրիկյան մայրցամաքն էր հյուրընկալել` Թունիսը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930