Այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների համար նախատեսված քարտեզներից՝ ընդգծեց.
«Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումները, հայ բնակչության բռնի տեղահանությունները, սա մեծ բարդություններ է առաջացնում։ Եվ ակնհայտորեն փորձ էր՝ շեղել մեզ, և օբյեկտիվորեն բարդություններ է առաջացնում մեր հիմնական օրակարգում, արտաքին քաղաքական խնդրում, այն է՝ ապահովել կայուն անվտանգային միջավայր Հայաստանի Հանրապետության շուրջ»,- ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագածի քննարկման ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների խնդրին։
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց, որ 2024 թվականին բյուջեում ԿԲ-ն նախատեսել է նոր նախագծեր, հավելելով, որ 2022-23 թվականներից մեկնարկած ծրագրերն իրականացման կարևորագույն փուլերում են, և ակնկալում են, որ 2024 թվականին մի շարք նախագծեր կհասնեն ավարտին։
«Պետք է խոստովանեմ, որ մենք որոշակիորեն խնդիրներ ունեցանք՝ կապված Սիսիան-Քաջարան ճանապարհի հատվածի հետ, որովհետև այնտեղ մրցութային ընթացակարգերի և որոշ պարամետրերի վերաբերյալ որոշակի տարընթերցումներ ունեցանք մեր միջազգային գործընկերների հետ։ Այդ պատճառով մրցութային ընթացակարգը տեղի չի ունենում այն ժամանակացույցով, ինչով մենք պլանավորել էինք։ Բայց հիմա մենք բանակցությունների մեջ ենք, որ առաջիկայում շատ կոնկրետ հայտարարություն հնարավոր կլինի անել՝ շատ կոնկրետ ընկերության կողմից այդ ամբողջ հատվածի շինարարությունը ստանձնելու վերաբերյալ»։
«Բնական հարց է առաջանում, թե ինչքանով է իրատեսական Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր ստորագրելը, հատկապես այն տրամաբանությամբ, որի մասին խոսել ենք։ Ասել ենք, որ մենք փորձում ենք և ամեն ինչ կանենք առաջիկա ամիսներին նման արդյունքի հասնելու համար»,- ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց` երբ ինքը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ՀՀ տարածքը 29.800 քկմ է, դրան հետևեց բազմահազարանոց ցույց։ Իսկ այդ ցույցը, ըստ նրա, ցույց էր տալիս, որ հանրությունը պետության՝ որպես միջազգայնորեն ճանաչված տարածքի չափի մասին այդքան էլ լավ պատկերացում չունի։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի խոսքով՝ ավելի լավ է 2023 թվականի բյուջեն լինի հիասթափված կառավարության, այլ ոչ թե հիասթափված հասարակության բյուջե։