«Կարծում եմ՝ Ալիևն ինչի մասին խոսում է, դրան էլ հասնում է, ցավոք։ Իրենք ասում են՝ խաղաղությունը հնարավոր է այն հինգ կետերի հիման վրա, որոնք առաջարկել էին։ Ադրբեջանը պարտադրում է, որպեսզի այդ «խաղաղությունը» հիմնվի ադրբեջանական հինգ կետերի վրա՝ առանց մանևրելու որևէ հնարավորության»,- ընդգծեց Արթուր Խաչատրյանը։
«Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումները, հայ բնակչության բռնի տեղահանությունները, սա մեծ բարդություններ է առաջացնում։ Եվ ակնհայտորեն փորձ էր՝ շեղել մեզ, և օբյեկտիվորեն բարդություններ է առաջացնում մեր հիմնական օրակարգում, արտաքին քաղաքական խնդրում, այն է՝ ապահովել կայուն անվտանգային միջավայր Հայաստանի Հանրապետության շուրջ»,- ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագածի քննարկման ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների խնդրին։