Շուկայի վրա ի՞նչ ազդեցություն կունենա բռնի տեղահանված արցախցիների՝ ՀՀ տեղափոխման հանգամանքը. պարզաբանում են ԿԲ-ից
«Եթե մենք չկարողանանք ներքին պահանջարկի ավելացմանը զուգահեռ՝ ստեղծել պայմաններ, որպեսզի բռնի տեղահանված արցախցիներն ինտեգրվեն Հայաստանի աշխատուժի շուկայում, մեր ամենօրյա կյանքում, կստացվի՝ առաջարկի տեսանկյունից կունենանք որոշակի անփոփոխ կամ սահմանափակ վիճակ: Այսինքն, ՀՆԱ-ի պոտենցիալ աճի վրա ազդեցությունը կլինի սահմանափակ՝ այն պարագայում, երբ պահանջարկի տեսանկյունից ունենալու ենք ընդլայնում: Սա կարող է հանգեցնել որոշակի գնաճի»,- Կենտրոնական բանկում հրավիրված ասուլիսում հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ արձագանքելով լրագրողի հարցադրմանը:
Դա կանխելու համար, ըստ Մարտին Գալստյանի, նախ պետք է արցախցիների ինտեգրումը կազմակերպել այնպես, որ նրանք արտադրողական սեկտորում ներգրավվեն և ստեղծեն բարիք, ապա՝ կարճաժամկետում փորձեն նրանց բեռը թեթևացնել:
Մանրամասները՝ տեսանյութում