Բելգորոդի մարզում 3 մարդ է զոհվել ԱԹՍ-ի հարձակումից
Ռուսական իշխանությունները հայտնել են, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո օպերատիվ ծառայությունները Բելգորոդում շենքի փլվածքների տակից դուրս են բերել երրորդ զոհի մարմինը։ Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ զոհերից մեկը երեխա է։
«Բոլորիս համար դժվար առավոտ է: Գիշերը Բելգորոդի ծայրամասում անօդաչու թռչող սարքի ընկնելու հետևանքով, փաստորեն, ոչնչացվել է երկու բնակելի շենք, և պայթյունի հետևանքով վնասվել են մի քանի բնակելի շենքեր և ավտոմեքենաներ, բայց ամենագլխավորը՝ երեք մարդ է զոհվել, նրանցից մեկը՝ փոքր երեխա», – գրել է Գլադկովը իր Telegram ալիքում։
Նրա խոսքով` ևս երկու տուժածներ չափազանց ծանր վիճակում գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Ըստ Գլադկովի տեղեկատվության` բեկորների անկման հետևանքով ամբողջությամբ ավերվել է մեկ բնակելի շենք, ևս երկուսը մասամբ են վնասվել։ Վնասվել է նաև երեք մարդատար ավտոմեքենա։
Ավելի ուշ Գլադկովը հայտնել է, որ Բելգորոդի մարզի մի քանի գյուղերի վրա են արձակվել հրետանային և ականանետային արկեր, ինչպես նաև իրականացվել են ԱԹՍ-ներով գրոհներ։