Նիկոլ Փաշինյանը, ըստ իս, արդեն հասել է իր նպատակին, եկեղեցին պառակտել է։ Որպես պատմաբան՝ ես չեմ մտաբերում մի դեպք, որ եկեղեցու եպիսկոպոսները Վեհափառի հրաժարականը պահանջեն։ Շատ են եղել դեպքեր, երբ աշխարհիկ իշխանությունը հոգևոր իշխանության վրա է հարձակվել. Տիրան թագավորը՝ Հուսիկ Վեհափառի դեմ, Պապի և Ներսես Մեծի հակամարտությունը։
«Ժողովուրդն ինքն իրեն չի կազմակերպվելու, ինքն իրեն փողոց դուրս չի գալու։ 2018-ին էլ ոչ մի դագաղ ինքն իրեն փողոցում չէր հայտնվել։ Այսօր մենք պետք է ընդունենք, որ հականիկոլական ճամբարը չունի աշխարհաքաղաքական որևէ կենտրոնի աջակցություն, և մենք մեր հույսը մե՛ր վրա պիտի դնենք։ Երբ հույսը մեր վրա դնենք, հավատացնում եմ ձեզ՝ այդ ժամանակ բոլոր կենտրոնները, իրար հերթ չտալով, գալու են և իրենց սատարումը հայտնեն»։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 19-ին իր ֆեյսբուքյան էջում «ազդարարեց», որ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում (Այրում կայարան) 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական ծագման АИ-95 բենզին․ այն Հայաստան է եկել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով։
Հայաստանում վառելիքի շուկայի առաջատարներից «Ֆլեշ» ընկերությունն այս տարի նշում է հիմնադրման 30-ամյակը․ սեպտեմբերից մեկնարկած հոբելյանական բազմաբնույթ միջոցառումներն ամփոփվեցին գալա-հանդիսությամբ, որին ներկա էին նաև Ընկերության տեղի և միջազգային գործընկերները, բիզնես հանրույթի ներկայացուցիչներ, մարդիկ, որոնք Ֆլեշի հետ ապահով ու վստահելի ճանապարհ են անցնում։
Տնտեսական գործունեության որոշ ոլորտներ հաջորդ տարի արդեն դուրս կբերվեն շրջանառության հարկի դաշտից ու կմտցնեն անգամներով ավելի ծանր՝ հարկման համընդհանուր համակարգ, որտեղ վերջիններս ստիպված կլինեն շրջանառության հարկի փոխարեն՝ վճարել ԱԱՀ ու շահութահարկ։
«Ամեն ինչ առնում ենք: Ոչ մի բան չենք կարողացել բերել Արցախից: Էս տունը, որ մեզ են տվել, դատարկ է եղել: Ջրառատ, Մալոչնի ենք ապրում: Այն գումարներն էլ, որ կառավարությունից տվել են, տան համար պարագաներ ենք առել, որ գոնե մի կերպ կարողանանք գոյատևել: Դե պատկերացրեք՝ 8 երեխաներով, ընտանիքում՝ 10 հոգի: Դատարկ պատերի մեջ չէինք կարող ապրել, չէ՞: Բայց մեկ է, հիմա անգամ դարակներ չունենք: Ոչ մի նորմալ ապրանք չկա տանը: Մի հատ փոքր շկաֆ է, 10 հոգու հագուստ չենք կարողանում դնել մեջը: Այս ամբողջ ընթացքում միայն մեկ անգամ եմ օգնություն ստացել: Լեժանկա եմ գրել՝ չեն տվել»:
Ռեկորդների սիրահար Հայաստանի իշխանությունները, որոնք ամենուրեք արձանագրվող ռեկորդներից են միայն խոսում, թանկացումների առումով էլ են աննախադեպ։ Չնայած հայտարարում են, որ Հայաստանում գնաճ գրեթե չկա կամ զրոյին մոտ է, այնուհանդերձ բազմաթիվ ապրանքներ Հայաստանում անհամեմատ ավելի թանկ են, քան ԵԱՏՄ անդամ այլ երկրներում։
«Խնդիրն այն է, որ բիզնեսմենները միշտ այդպես են վարվում. երբ տարադրամը բարձրանում է, միանգամից արձագանքում են, գները բարձրացնում են, իսկ երբ տարադրամն իջնում է, կամ իջնում են վառելիքի միջազգային գները, իրենց մոտ շուրջ կես տարի է տևում մինչև գնանկում լինի: Իրենք այդ դեպքում բացատրում են, թե՝ թանկ գնով էինք գնել, չենք կարող հիմա էժանացնել: Իսկ չէ՞ որ այժմ հին գնով ներկրված բենզին ունեն, բայց հենց տարադրամը բարձրացավ՝ գները բարձրացնում են»:
Օրերս բենզինի գինը Հայաստանում միանգամից 8-10 տոկոսով բարձրացավ. լիտրի մեջ 30-40 դրամով։
«Երեկվանից բեզնինի ու դիզվառելիքի գները թանկացել են մոտ 30 դրամով: Բենզինի ռեգուլյար տեսակը 350 դրամի փոխարեն՝ վաճառվում է 380 դրամով, պրեմիումը 410 դրամ է՝ նախկին 380 դրամի փոխարեն: Ըստ որոշ լուրերի՝ թանկացումը կշարունակվի՝ հասնելով մինչև 450 դրամի»,- մեզ հետ զրույցում նշեցին վարորդները:
Մոտ 3 օր է, Հայաստանի մի շարք լցակայաններում հեղուկ գազի գինը տատանվում է 200-220 դրամի սահմաններում՝ նախկին 230-250 դրամի փոխարեն:
«Նախորդ շաբաթ գնել եմ 200 դրամով, երեկ երեկոյան լցրել եմ 210 դրամով, մի քանի գազալցակայան անցա, տեսա՝ դարձել է 250 դրամ: Տեղեկություն կա, որ հայկական բեռնատարները, որոնք ուղևորվում են Ռուսաստան՝ հեղուկ գազը Հայաստան տեղափոխելու համար, մնացել էին կուտակումների մեջ, ինչը կապված է եղել Լարսի անցակետի վերանորոգման աշխատանքների հետ; Ըստ օդում կախված լուրերի՝ մայիսի 20-ից հետո կարգավորվելու է իրավիճակը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց վարորդը Արմեն Իսրայելյանը:
«Որտե՞ղ կա հեղուկ գազ»,- այս հարցը հաճախ են վարորդները միմյանց տալիս: Ոմանց հաջողվում է գտնել, ոմանք էլ սկսել են այլ ելքեր փնտրել:
Եթե ապրիլի 15-ին հեղուկ գազի գինը 120-130 դրամ էր, ապա 5 օր է, ինչ գինը բարձրացել է՝ դառնալով 180-200 դրամ: