«Եթե մի 5 տարի առաջ գույքահարկի համար մարդիկ վճարում էին 1000 դրամ, հիմա վճարում են 5000 դրամ, հաջորդ տարի ավելի բարձր են վճարելու։ Ընդհանուր հանրագումարով, եթե այս ամենը վերցնում ենք, ապա տեսնում ենք, որ սպառողն այստեղ տուժում է»,- ընդգծեց նա։
Հանրային տրանսպորտի համար վճարում ենք 100 դրամ, բայց հիմա վճարում ենք 300 դրամ, ինչո՞ւ են միջինը հաշվել, քանի որ մարդիկ կան՝ ամեն օր են օգտվում հանրային տրանսպորտից, մարդիկ էլ կան՝ շաբաթական 1-2 անգամ։ Նորմալ երկրներում համակարգը ներդնում են, հետո նոր՝ արժեքը բարձրացնում, սրանք համակարգը դեռ չդրած, ուղեվարձն են բարձրացնում։ Համաձայն եմ, թող որոշ չափով բարձրացնեին, բայց համակարգը ներդնեին, որ քաղաքացին չբախվեր բազմաթիվ խնդիրների։
«Ընտրությունների ժամանակ քաղաքային իշխանությունը մեծ շուքով հանդիպումներ էր ունենում քաղաքացիների հետ, վերնաշապիկներ հագած հասարակ քաղաքացու նման շրջում էին։ Բայց այս որոշումն ընդունելուց առաջ նրանք քաղաքացուն չմոտեցան, որևէ բան չհարցրեցին՝ արդյո՞ք նման որոշման ընդունումը ճիշտ է»,- հավելեց նա։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հավանություն է տվել «ՄՏՍ Հայաստանի» 100% բաժնեմասի վաճառքին. Որոշումը կայացվել է հանձնաժողովի այսօրվա նիստում:
«Խնդիրն այն է, որ բիզնեսմենները միշտ այդպես են վարվում. երբ տարադրամը բարձրանում է, միանգամից արձագանքում են, գները բարձրացնում են, իսկ երբ տարադրամն իջնում է, կամ իջնում են վառելիքի միջազգային գները, իրենց մոտ շուրջ կես տարի է տևում մինչև գնանկում լինի: Իրենք այդ դեպքում բացատրում են, թե՝ թանկ գնով էինք գնել, չենք կարող հիմա էժանացնել: Իսկ չէ՞ որ այժմ հին գնով ներկրված բենզին ունեն, բայց հենց տարադրամը բարձրացավ՝ գները բարձրացնում են»: