
Երևան-Գյումրի ճանապարհին վարորդը կորցրել է կառավարումը, կողաշրջվել և ընկել է ձորակը

Օգոստոսի 24-ին, ժամը 20.15-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 111-րդ կմ-ին, «Մերսեդեսի» վարորդը կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել և ընկել է ձորակը, ինչի հետևանքով 23-ամյա վարորդը ստացել է մարմնական վնասվածք, սակայն հրաժարվել է բուժօգնությունից:
Կատարվում է նախաքննություն։