Օգոստոսի 24-ին ոստիկանների և պարեկների օպերատիվ աշխատանքի արդյունքում Երևանում կանխվել է մի խումբ երիտասարդների վիճաբանությունը, որը հնարավոր է ողբերգական ավարտ ունենար։
Օգոստոսի 26-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը հանդիպել է հանրապետության լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ազգային ժողովը: Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է պաշտոնավարման 20-օրյա գործունեությունը, անդրադարձել է արտաքին ու ներքին մարտահրավերներին: «Երկրում ստեղծված բարդ իրավիճակի մեղմացմանն ուղղված ջանքերին զուգահեռ աշխատանքներ են տարվել խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման, Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի վերագործարկման, […]
Նա ներկայացվել է ՀՀ զինվորական քննչական գլխավոր վարչություն:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ուկրաինական իշխանությունները կտրականապես համաձայն չեն Լեհաստանի, Բուլղարիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Սլովակիայի պլաններին՝ սահմանափակելու Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը մինչև այս տարվա վերջ։
«Բոլորի համար էլ ակնհայտ է, թե ինչ է նշանակում Բերձորի ճանապարհը միակողմանի բացել։ Իսկ, թե Նիկոլ Փաշինյանին ով է «հավաստի» տեղեկություններ տալիս, միայն ինքը գիտի. թեպետ դա մեկնաբանելու անհրաժեշտություն չկա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ, քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի՝ օրերս Կառավարության նիստում հնչեցրած հայտարարությունը, թե հավաստի տեղեկություններ են իրեն հասել, որ Ադրբեջանը պատրաստվում է միակողմանի բացել Բերձորի ճանապարհը՝ թույլատրելով միայն Արցախից ելքը։
Արցախի մասին հարցը հունից հանեց Տիգրան Ավինյանին ու նրան ուղեկցողներին
Տիգրան Ավինյանի քարոզարշավի հակառակ կողմը
Նույն օրը, ժամը 19-ին, քննիչի որոշմամբ՝ վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր:
Ստամբուլի Բոյուքչեքմեջե անտառածածկ տարածքում հրդեհ է բռնկվել, կրակը մոտենում է բնակելի շենքերին։
Ոստիկանության Մասիսի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Արարատի մարզի Խաչփար գյուղի բնակիչ, 51-ամյա Աշոտ Լալայանը:
Վերջին շրջանում Լեհաստանի Ժեշուվ քաղաքի շրջանում լեգիոնելոզից առնվազն ութ մարդ է մահացել: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Polsat Լեհական հեռուստաալիքը:
Երբ առաջին անգամ պետական պաշտոնյան չի կատարում իր վրա դրված պարտավորությունները, աշխատում են ներողամիտ լինել։ Երկրորդ անգամ չկատարելու դեպքում, սովորաբար նկատողություն են հայտարարում, երրորդ անգամ՝ խիստ նկատողություն։ Չորրորդ անգամ կրկնվելու դեպքում հեռացնում են աշխատանքից։
Ուկրաինան և Կանադան անցկացրել են Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու մասին երկկողմ համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների առաջին փուլը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հայտարարությունը:
Նախապատրաստված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:
«Սադրիչ հարցեր մի տվեք». Տիգրան Ավինյանը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին
Մեկի կողքը համախմբվեք, թող սրանք ռադ լինեն, հետո կորոշեք՝ որդ կլինի առաջին դեմք. Գևորգ Պետրոսյան
Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը ուկրաինական հակամարտության կարգավորման մոտալուտ փոփոխություններ է կանխատեսել։ Ինչպես տեղեկացնում է «Lenta.ru»-ն, այդ մասին Հունգարիայի նախագահը հայտարարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ հանդիպումից հետո։
Օգոստոսի 26-ի ցերեկը, 27-ին, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Oգոստոսի 28-ին, 30-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 29-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 26-29-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ։
Տղամարդը ներկայացվել է Արտաշատի բաժին:
Մասնագետը շնորհակալություն է հայտնել նաև Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինին, որ Զախարյանին թույլ է տվել ընտելանալ նոր ակումբին։
ԱՄՆ իշխանությունները գաղտնազերծել են 1973 թվականի Չիլիում պետական հեղաշրջման մասին երկու փաստաթուղթ, որի արդյունքում նախագահ Սալվադոր Ալյենդեն գահընկեց արվեց և իշխանության եկավ Ավգուստո Պինոչետը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այդ մասին հայտնել է Սանտյագոյում Վաշինգտոնի դեսպանատունը՝ հղում անելով Պետդեպարտամենտի մամուլի ծառայությանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չիլիի Պատգամավորների պալատը խնդրել է ԱԳՆ-ին քայլեր ձեռնարկել, որպեսզի ԱՄՆ-ը գաղտնազերծի իր դերակատարության մասին տեղեկատվությունը 1973 թվականի հեղաշրջումից առաջ, ընթացքում և հետո:
«Միացյալ Նահանգների կառավարությունը գաղտնազերծել և հրապարակել է 1973 թվականի սեպտեմբերի 8-ին և 11-ին Չիլիի վերաբերյալ նախագահին ուղղված ամենօրյա զեկույցների մի մասը», – ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ:
ԿՀՎ-ի առաջին փաստաթղթում ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը տեղեկացվում է հետախուզության տվյալների մասին, որոնք նա ստացել է հնարավոր վաղաժամ ռազմական հեղաշրջման փորձի մասին։ Նշվում է, որ ռազմածովային ուժերում անկարգություններ են, նրանք մտադիր են տապալել կառավարությունը և հավակնում են ունենալ բանակի ու օդուժի աջակցությունը։ Միաժամանակ պնդում են, որ զինված ուժերի բոլոր երեք ճյուղերի համակարգված մասնակցությամբ պլանի առկայության ապացույցներ չկան։ Փաստաթղթում անդրադարձ կա նաև Ալյենդեի մտահոգություններին։
Երկրորդ զեկույցում, որը հրապարակվել է հեղաշրջման օրը, ասվում է, որ նախագահ Ալյենդեն հույս ունի, որ միջանկյալ միջոցների կիրառմամբ հնարավոր կլինի խուսափել բախումներից, սակայն ռազմածովային նավատորմի սպաների՝ կառավարության դեմ ռազմական գործողություններ ձեռնարկելու պլաններն արդեն աջակցություն են ստացել բանակի հիմնական ստորաբաժանումների կողմից:
Չիլիի կառավարությունը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի իշխանություններին փաստաթղթերի գաղնազերծման համար։
Կատարվում է նախաքննություն:
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ Արցախում գործող բուժհաստատությունները Արցախի հանցավոր շրջափակման ողջ ընթացքում և հիմա բավականին մեծ աշխատանք են կատարել և շարունակում են կատարել մեր ժողովրդին բժշկական օգնություն ցուցաբերելու համար: Այդ աշխատանքը հատկապես բարդ ու ծանր է, երբ չկան պատշաճ բուժօգնության համար անհրաժեշտ պայմաններն ու պարագաները:
Երևան-Գյումրի ավտոճանապարհին ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված արցախցի Հելեն Դադայանի աճյունը դեռ շարունակում է մնալ Գորիսում։ Արցախի կառավարությունը և Հելեն Դադայանի ծնողները համատեղ միջնորդագիր են ներկայացրել ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարությանը՝ աճյունը տեղափոխելու խնդրանքով, բայց դեռ պատասխան չկա։
Շաբաթ և կիրակի օրերին Ստեփանակերտում կավարտվեն սոցիալական որոշ խմբերի մսամթերքի, ձավարեղենի և կարտոֆիլի հավասարաչափ իրացման նախապատրաստական աշխատանքները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։
Ամերիկացի սենատոր Բիլ Քեսիդին X-ի (Twitter-ի) իր միկրոբլոգում Բաքվի գործողությունները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ որակել է որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն։
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան Հյուսիսային Կորեայի հարցով Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Փհենյանի վրա՝ նպաստելով հյուսիս-արևելյան Ասիայում էսկալացիային:
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադը սեպտեմբերի 16-ից 24-ը կհյուրընկալի 2023 թվականի ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը:
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ադըյաման նահանգում 3,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը (ԱՖԱԴ):
Կրտսեր տարիքի պատանիների Հայաստանի հավաքականը հայրենիք կժամանի այս գիշեր 03։50` Վիեննայի չվերթով։ Մեր ընտրանին հայրենիք է վերադառնում 2 ոսկե, 4 արծաթե և 7 բրոնզե մեդալով։